«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Մեղրին Լաչինի դիմաց» օպերացիային նախապատրաստվելիս հակամարտող կողմերը շփման գծում արդեն շարել են յուր զորքերը և նույնիսկ փոխհրաձգություններ են թույլ տալիս:
Ռուսաստանն ու Ադրբեջանը իրենց զորքն է բերել շարել` ի դեմս Քոչարյան ու Փաշինյանի թայֆի, Իրանն ու Հայաստանը իրենց` բավականին մաշված, թշվառ ու հյուծված զորքերն է մարտի բերում: Այս կարևորագույն, գուցե նույնիսկ վճռորոշ մարտն ըստ երևույթի կսկսի Ազգային Ժողովում և կան շանսեր, որ կարտահոսի փողոցներ:
Մտածող մարդու համար արդեն վաղուց պիտի պարզ լիներ, որ այս Ազգային ժողովի միակ առաքելությունը Հայաստանի կապիտուլյացիան օրենսդրորեն արձանագրելն էր, ու պատմականորեն ողջ պատասխանատվությունը հայ ժողովրդի ընտրության վրա բարդելը: Սա էր միակ պատճառը, որ ի հեճուկս ՀՀԿ-ի սաբոտաժների, «Գուբեռնիա» դաշինքը Իշխան Սաղաթելյանին զոռով սարքեց ԱԺ փոխնախագահ: Բանը նրանում է, որ ըստ Սահմանադրության, եթե ԱԺ անդրանիկ նիստում չի ընտրվում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, ապա այդ նիստը չի կարող ավարտվել քանի դեռ փոխնախագահը ընտրված չէ, ինչը կբերի սահմանադրական ճգնաժամի ու կաթվածահար կանի պետական ողջ ապարատը: Ու թեև Սերժենք խոստացել էին սատարել Սաղաթելյանի թեկնածությունը, երկու անգամ իրար հետևից Սաղաթելյանին պակասում էր մեկ քվե: Բանը հասնում է նրան, որ ՔՊ-ի Ռուբինյանը բացեիբաց հարցնում է գուբեռնիստներից` ինչքան քվե է իրենց պետք, որ լրացնեն բացը:
Անշուշտ այս պաշտոնում ընտրվելիս գուբերնիստները պնդում էին, որ այն հույժ կարևոր լծակներ կտա ընդդիմությանը: Սակայն, երբ մեկ տարի անց պայքարին հավաստիություն հաղորդելու համար նույն Սաղաթելյանին զրկեցին այդ պաշտոնից, նա հայտարարեց, որ այլևս չի առաջադրվելու: Կարելի է ենթադրել, որ ընդդիմությանն այլևս լծակներ պետք չեն: Թե ինչ լծակներ էին դրանք, մենք այդպես էլ չիմացանք, դրա փոխարեն ունեցանք Փաշինյանի զրահապատ իշխանություն, իսկ զրահի առաջին շերտը հենց գուբեռնիստական «ընդդիմությունն» էր:
Այդ չարաբաստիկ խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ մեր գրասենյակում հյուրընկալվելիս Արմեն Աշոտյանը պնդեց, որ ընտրությունների գնալն աղետալի է լինելու երկրի համար, և որ նույնիսկ եթե ՀՀԿ-ն մասնակցի, նա կուսակցությունից դուրս կգա: Դրանից մոտ մեկ ամիս անց կայացավ Քոչարյան-Սարգսյան խորհրդավոր հանդիպումը: Սա այն հազվագյուտ հանդիպումներից էր, որը հենց Սարգսյանն էր նախաձեռնել: Նպատակն էլ այն էր, որ փորձի Քոչարյանին ինչ-որ կերպ հետ պահել ընտրություններին մասնակցելուց: Այդ հանդիպման ընթացքում Սարգսյանը նույնիսկ հանդգնեց իր համար ոչ բնորոշ, բավականին կտրուկ քայլի: Սերժը Քոչարյանի դեմը դրեց, հավաստի աղբյուրներից հայտնի դարձած, ընտրությունների արդյունքները, որտեղ պարզ երևում էր, որ Քոչարյանն ընդամենը վերակենդանացնելու է Փաշինյանին: Սերժը ցինիկաբար ասեց, որ դա իբր իր սոցիոլոգների կանխատեսումներն են, ինչին ի պատասխան Քոչարյանը, ոչ պակաս ցինիկությամբ, ասաց, որ չի հավատում սոցիոլոգիային (հետագայում նա այս նախադասությունը կկրկնի իր ելույթներում): Այս հանդիպման արդյունքում Սերժը հասկացավ, որ եթե չմասնակցի, Փաշինյան-Քոչարյան զույգն ամեն ինչ սահուն կտանեն գծված ռելսերով:
Հանդիպումից կարճ ժամանակ անց ինձ հայտնի դարձան այդ, նախապես պայմանավորված, ընտրությունների արդյունքները: Թեև ընկերներիս հետ վեճերի ընթացքում ես պնդում էի, որ այս դավադրությունը պետք է բացահայտել ու բաց մարտի մտնել: Ինձ համոզում էին, որ դա սխալ է, քանի որ անարդյունավետ կլինի: Ես, այնուամենայնիվ, մեր գրասենյակում հավաքեցի մերոնցից մոտ 20 հոգի ու արդյունքներն ասեցի` տոկոսի ճշգրտությամբ, առանց կլորացնելու: Տղերքից մեկն էլ հատուկ գրանցեց ասածս, որ հետո համեմատի արդյունքների հետ: Թեև մինչ օրս համարում եմ, որ ճիշտը բաց մարտի անցնելն էր, պետք է ասեմ, որ հասկանում եմ Սերժի` հակառակ որոշումը կայացնելու մոտիվացիան, հետևաբար և Աշոտյանին ոչնչում չեմ մեղադրում: Ասեմ ավելին՝ եթե Մեղրին հանձնելը հաջողվի կասեցնել, կստացվի, որ իրենք ճիշտ էին:
Կապիտուլյացիոն համաձայնագրի բոլոր կետերը, բացառությամբ մեկի, իրագործվում են Հայաստանից անկախ: Բոլոր կետերը, բացառությամբ մեկի, իրականում երկկողմ են, ոչ թե եռակողմ` դրանք ռուս-ադրբեջանական են: Միայն 9-րդ կետն է, որ պահանջում է Հայաստանի դե յուրե ներգրավվածությունը, այդ կետը վերաբերվում է «զանգեզուրյան միջանցքին»: Սուվերեն միջանցք տրամադրելու համար ՀՀ Ազգային Ժողովը պետք է քվեարկի, իսկ քվեարկելու համար ԱԺ-ն պիտի լինի ու լինի լեգիտիմ, որ հետո այս ամենի միակ մեղավորը դուրս գս հայ ժողովուրդը: Լեգիտիմացման հիմնական խնդիրները Քոչարյանն անշուշտ լուծել է` նախ ընտրություններին մասնակցելով, հետո, Իշխանին պաշտոնի նստեցնելով, հետագայում էլ` դիմադրության «կրկեսը» բեմադրելով ու հայերիս մեղադրելով, որ մենք չենք միացել երկիրը փրկելու գործին:
Այս «փայլուն» ռազմավարությունը տապալվելու մեծ շանսեր ունի, եթե օրինակ սեպտեմբերին Սերժը որոշեց մանդատները վայր դնել, իսկ Քոչարյանը իրեն չմիացավ: Այս ռասկլադը կարող է Հայաստանի ոչնչացման գործընթացին շատ տհաճ դավադրական աստառ տալ: Իրանի խիստ դիրքորոշման հետ համատեղ դա լուրջ մարտահրավեր է լինելու Մոսկվայի համար:
Ներկա պահին հակամարտող կողմերի փոխհրաձգություններում հիմնականում մի թեզ է շրջանառվում, որ Նիկոլին իբր թե Սերժն է իշխանության բերել, իսկ երբ դեմները դնում ես Կարեն Կարապետյանի այդ օրերի արկածների ողջ պատմությունը, սկսում են իրենց շլանգի տեղ դնել: Այս թեզը չորս տարի է շրջանառության մեջ է, դրա տարածողները պատկերը ճոխացնելու համար պնդում են նաև, որ Սերժը դեռ 2018-ի ամռանը իբր զանգել, ասել է Քոչարյանին, որ նա չգա Հայաստան, այլապես կձերբակալվի: Դե Քոչարյանն էլ հերոսաբար գալիս, նստում է, նստելուն պես գիրք է թողարկում, որտեղ մանրամասնում է, թե ինչ այլ հերոսություններ ա նա արել: Այս հիմար մուտիլովկեն հիմնականում շշուկներով են ասում Քոչի թմի առավել անբարոյական զավակները, սակայն, եթե Սարգսյանը Մեղրիի հանձնումը քողարկելու նպատակով բեմականացվող կրկեսի հաջորդ ակտին չմասնակցի, վստահ եմ նույնիսկ այս և բազմաթիվ այլ կեղծիքներ կփորձեն դարձնել մեյնսթրիմ: Իսկ օրինակ այն փաստը, որ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հետապնդումից մաքրել է, հենց Նիկոլի զավթած Սահմանադրական դատարանը, շարունակելու են կոծկել:
Չէ՛, Ազատիչ, ինքդ ես տեսնում, որ ճիշտը խփոցին ա... մենք անշուշտ քիչ ենք, բայց արդեն կորցնելու բան գրեթե չի մնում»: