Ինչպես արդեն հայտնել ենք, Աղավնո համայնքի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն գյուղը։
Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը նշել է, որ իրականացվում է անձնական և պետական գույքի տարհանում։
Չավուշյանի խոսքով՝ մարդիկ չեն շտապում, դեռ սպասում են ինչ-որ փոփոխության։
«Միաժամանակ գիտակցում են ամբողջ վտանգը։ Ինչ որ մեզ ասվել է, պիտի անենք»,- ընդգծել է Չավուշյանը։