Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը: Այս մասին հայտնում է hetq.am-ը:

Դատական նիստի ընթացքում ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջորդություն ներկայացրեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ: Դատարանը միջնորդությունը չբավարարեց, իսկ դատական նիստը հետաձգվեց մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը, ժամը 14:00-ն: