Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Աղավնոյում եւ Երեւանում միաժամանակ տեղի ունեցող իրադարձություններին։
«Իսկ Աղավնոյում էլի տուն վառեցին․․․ իսկ Երեւանում ինչ-որ մեկն էլի հրավառություն էր անում․․․ սգի օր, աղմուկ, սգո կյանք, անսուգ ուղեղներ։ Հայրենիքի անհայրենիքները․․․ խավարի մեջ վառվող Հայի Տունը՝ խավարը պատռող․․․ հայի անտունին կան անտուն հայը», - գրել է Նազենին։