Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման վերաբերյալ եւ մեղմացրել է դեմ առ դեմ բանակցություններ կազմակերպելու պայմանները։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը՝ վկայակոչելով աղբյուրները Թուրքիայի կառավարությունում։
Ավելի վաղ Մոսկվայի պայմանը խաղաղության բանակցությունների համար ճանապարհային քարտեզի առկայությունն էր, սակայն այժմ Կրեմլը թույլ է տվել այդ քարտեզի քննարկումը պետության ղեկավարների դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։ «Առաջնորդները կարող են քննարկել եւ սահմանել ճանապարհային քարտեզը։ Այնուհետեւ պատվիրակությունները կարող են սկսել աշխատանքն այդ ճանապարհային քարտեզի՝ կյանքի կոչման ուղղությամբ»,- հայտարարել են աղբյուրները: