Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը այս շաբաթ այցելելու է Երևան: Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը. այս մասին այսօր սեպտեմբերի 10-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:

Նրա խոսքերով այցի նպատակն է «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ պետությունների ԱԳ նախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13-ը Երևանում:

Հանդիպմանը նաև մասնակցելու է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկենդերովը:
Ն

շենք, որ այդ հանդիպումը լինելու է վերջին նախապատրաստական նիստը` այս տարվա նոյեմբերին Վիլյնուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին: