Ուկրաինայի Խարկով քաղաքում այսօր սգո օր է հայտարարվել։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ «Օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Խարկովի համար ամենաողբերգականներից էր. ռուսական հրթիռային հարվածների հետևանքով զոհվեցին տասնյակ մարդիկ, կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ:
Սարսափելի գին վճարելով՝ մենք կհզորանանք, իսկ թշնամու հրթիռները կդառնան ժանգի կույտ, որը կոռոզիայի ենթարկի իր իսկ ստեղծողներին։
Խաղաղություն Ուկրաինային և ուժ՝ յուրաքանչյուր ընտանիքին։ Հավերժ հիշատակ մահացածներին»,- գրել է նա։