Ուշադրություն

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:


Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում՝

Օգոստոսի 20-24- ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:


Եղանակը մայրաքաղաքում
Երևան քաղաքի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.8 0C (2005թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.9 0C (1987թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.4 0C