Սեպտեմբերի 10-ին «Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» նախաձեռնությունը  երթ է կազմակերպում դեպի ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն։

Այս պահին նախագահականի մոտ են գալիս մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, այնտեղ են նաև մեծ թվով ոստիկաններ և  նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

Վերջինիս խոսքերով, «Սերժ Սարգսյանը չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀ շահերը։ Ինչքան շուտ հասկանա ու հրաժարական տա, այնքան լավ», - նշեց նա։