Սիրուշոն հայտնել է, որ վերադառնում է Հայաստան։
Երգչուհին երրորդ երեխային լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում եւ այժմ երեք զավակների հետ մեկնում է հայրենիք։ Նա ինստագրամյան էջում օդանավակայանում արված լուսանկարների շարք է հրապարակել։
Կադրերում կարելի է տեսնել նաեւ երգչուհու եւ Լեւոն Քոչարյանի դստերը՝ Զաբելին։ «Գնանք տուն, փոքրիկ»,- հրապարակումը մակագրել է Սիրուշոն։ Նա նաեւ նշել է, որ թռիչքը 22 ժամից ավել է տեւելու։