Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերձիշխանական շրջանակները շարունակում են տարածել այն կեղծ տեղեկատվությունը, որ Բագրատաշեն-Սադախլո կամրջի շինարարության շուրջ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են 2018 թ.-ին։
Մինչդեռ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2015 թ.-ին, իսկ 2016 թ.-ին արդեն սկսվել էին փորձագիտական աշխատանքները, այդ թվում՝ օբյեկտի սեյսմիկ անվտանգության մասով (անձամբ մասնակցել եմ որոշ կազմակերպչական աշխատանքներին)։
Ավելին, «Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցակետերի արդիականացում» ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ֊ Զարգացման ծրագրի ներկայացուցիչների կողմից դեռևս 2012 թ.-ին»։