ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Ինչպես տեղեկացրել է Սպիտակ տունը, նրանք հաստատել են իրենց անփոփոխ աջակցությունը «ռուսական ագրեսիայից» պաշտպանվելու Ուկրաինայի ջանքերին։ Նրանք նաեւ քննարկել են իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ, այդ թվում կայանի մոտ ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունն ու որքան հնարավոր է շուտ ԱԷՄԳ-ի այցի կարեւորությունը՝ անվտանգության համակարգերի վիճակը պարզելու համար։


Բացի այդ, նրանք քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացիկ բանակցությունները, մերձավորարեւելյան տարածաշրջանում գործընկերներին աջակցելու ջանքերի ուժեղացումն ու Իրանի «ապակայունացնող» տարածաշրջանային գործունեությունը զսպելու համատեղ ջանքերը։