Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ում կարծիք է հայտնել, որ ռազմական-կադրային ճգնաժամի պատճառով Ռուսաստանն ավելի հաճախ է բանակցությունների կոչ անելու, փոխանցում է BBC-ն։

«Ռուսաստանի Դաշնությունը մտնում է ռազմա-կադրային խորը ճգնաժամ. մոբիլիզացիա հնարավոր չէ հայտարարել, քանի որ «թագավորը մերկ է», իսկ կամավորների չես գտնի։ Նշանակում է, որ շուտով ընդմիջման, այսինքն՝ բանակցությունների համար ավելի շատ առաջարկներ կլինեն»,- նշել է նա։