«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերում Լուսինեն կրում է ոճային ու հետաքրքիր ձեւվածքով, սեւ գույնի տոպ, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ «Ժամադրության գիշեր: Մենք անցկացնում ենք մեր արձակուրդի վերջին շաբաթը։ Փորձում ենք վայելել յուրաքանչյուր պահը», - հրապարակումը մեկնաբանել է գեղեցկուհին։