«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից 10 օր անց այսօր՝ օգոստոսի 23–ին, բացվել է առեւտրի կենտրոնին հարակից «Փեթակը»։
Հիշեցնենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները երեկվանից պահանջում էին բացել առեւտրի կենտրոնը, պնդելով, որ սեպտեմբերի 1–ին ընդառաջ տնտեսվարողները մեծ վնասներ են կրում։ Ավելին՝ նրանց չէր ներկայացվում հիմնավոր պատճառ, թե ինչու է «Փեթակ» առեւտրի կենտրոնը փակ պահվում։
Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետևանքով կա 16 զոհ, որոնվում է մեկ անհետ կորած քաղաքացի։