Հինգ տարբեր ընդհարումներ են Սիրիայում խառնվել միմյանց` ժողովրդական ապստամբություն դիկտատորական կարգի դեմ, որը նաև հանդիսանում է կրոնական պատերազմ սունիների և ալավիտների միջև, տարածաշրջանային պատերազմ սունիների և շիաների միջև, որը միաժամանակ հանդիսանում է տասնամյակների շարունակվող Իրանի գլխավորությամբ պետությունների խմբի և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև պատերազմի: Եվ վերջապես, դիտարկվում է նաև սառը պատերազմի վերածնունդ` Արևմուտքը -Ռուսաստանի ու Չինաստանի դեմ:
Սիրիայում ընթացող ընդհարումը ավելի շատ հիշեցնում է Լիբանանի և Իրաքի քաղաքացիական պատերազմը, քան Քադաֆիի տապալումը Լիբիայում և գնալով այն նմանվում է արևելքի և արևմուտքի իր հարևաններին: Միաժամանակ կան երկրներ, որ ձեռք են բերում ավելի ու ավելի մեծ ազդեցություն Սիրիայում և Վաշինգտոնը կրկնում է տասնամյա վաղեմության սխալները:
Սիրիական պատերազմի առաջին 2 տարիների ընթացքում արտասահմանյան երկրների ղեկավարները անընդհատ կանխագուշակում էին Ասադի ռեժիմի անկումը: Այն, որ Ասադի կառավարությունը անկման եզրին է ` միշտ էլ եղել է առասպել:
Սիրիական ապստամբները ռազմական առումով երբեք շատ ուժեղ չեն եղել, ինչպես դա համարում են արևմուտքում, բայց միշտ մեկ քայլ առաջ են եղել տեղեկատվական առումով:
Սիրիական ճգնաժամի հենց սկզբից ԱՄՆ-ն, ՆԱՏՈ-ն, Իսրայելը և սունիական արաբական պետությունները բաց կերպով հրահրում էին և սպասում էին Ասադի անկմանը, ինչը կեզրափակեր Լիբանանյան Հեզբոլլահին և կզրկեր Իրանին միակ արաբական դաշնակցից:
Արաբական ղեկավարների համար սիրիական ապստամբությունը դեմոկրատիայի համար մղված պայքարին չէր վերաբերվում, սակայն սկիզբ էր շիաների դեմ մղված պատերազմին:
Ոմանք համարում են, որ առաջին հերթին քրդական համայնքն է ուրախանում, քանի որ Օսմանյան կայսրությունից հետո 30 մլն-ոց համայնքը մնացել է առանց պետության: Քրդերը մոտ են անկախությանը Իրաքում` թուրքերի հետ ունեն պայմանագիր, վերջ դնելով արյունալի պատերազմին: 2,3 մլն քրդերը կազմում են Սիրիայի բնակչության 10 %-ը, որոնք իրենց հսկողության տակ են վերցրել իրենց գյուղերն ու քաղաքները, և , մեծ հաշվով, անկախություն կարող են պահանջել Սիրիայում ձևավորվող ցանկացած կառավարությունից:
Որն է լինելու նոր կարգը Միջին Արևելքում: Տեսականորեն դա կարող է լինել Թուրքիայի աստղային ժամը` ունի հզոր բանակ, զարգացած տնտեսություն, կանոնակարգված կառավարություն, միության մեջ է Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ, ունի լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Բայց այնուամենայնիվ Թուրքիան հայտնվել է վտանգավոր իրավիճակում: Ընդհամենը երեք տարի առաջ Թուրքիան ուներ լավ հարաբերություններ Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ, իսկ այժմ այդ երեք պետությունների հետ էլ խզել է հարաբերությունները: Թուրք հասարակության համար Սիրիական ընդհարմանը ընդդիմադիր գրոհայինների կողմից մասնակցությունը ընդունելի չէ և կառավարությունը զարմացած է, թե ինչու այսքան երկար տևեց այս ընդհարումը: Նկատվում են նաև ընդհարման արտանետումներ 900 կիլոմետրանոց թուրք-սիրիական սահմանից այն կողմ: Արաբական քաղաքագետները զարմանւմ են. հասկանում են արդյոք թուրքերը` ուր են մտել և ինչպես են այնտեղից դուրս գալու: Արաբական գործիչներից մեկը ասել է. «Թուրքերը ուժեղ են խոսքով, երբ գործը հասնում է ունակությունների ցուցադրմանը` իրենք հաճախ հուսախաբ են անում: Իրանցիները նրանց հակադիր են»:
Տարածաշրջանում չկա մի երկիր, որ գործի միայն իր շահերից ելնելով` Հորդանանը վախենում է ջիհադականների հաղթանակից և միաժամանակ թույլատրում է իր տարածքով սաուդյան գրոհայինների և զենքի փոխադրումը: Քաթարը ներ է դրել 3 միլլիոն դոլար: Թունիսի կառավարութունը խոստովանում է, որ 800 քաղաքացի կռվում են ընդդիմադիրների կողմից, նույն ժամանակ արևմտյան հետախույզները խոսում են 2000-ի մասին:
Օրերս G-20–ի գագաթնաժողովի ավարտից հետո բոլորը սպասում են իրադարձությունների զարգացմանը` Կոնգրեսի որոշմանը, առանց որի ԱՄՆ-ն չի հարվածի Սիրիային:
Վ.Պուտինն էլ իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի միջամտության և հարվածի հիմքը քիմիական զենքի կիրառման փաստն է Ասադի բանակի կողմից – ինչը ստեղծված իրավիճակում անհեթեթություն է, ապացույց չունեցող և ընդամենը ապստամբների կողմից արտաքին օգնություն ստանալու միջոց:
Դավիթ Սոֆիյան