Իրանի առաջին փոխնախագահն Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական է անվանել եւ ասել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու եւ նրանց հարաբերություններում առաջընթաց կատարելու Թեհրանի ցանկությունը լուրջ է, գրում է Mehr-ը։

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոխբերը հինգշաբթի Թեհրանում հանդիպել եւ բանակցություններ է վարել նախագահի օգնական Իգոր Լեւիտինի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ջագարյանը եւ Իրանի իշխանությունների մի շարք այլ ներկայացուցիչներ։


«Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանը լայն հնարավորություններ ունեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար եւ կարող են բարելավել իրենց հարաբերությունների մակարդակն էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի, արդյունաբերության եւ պարենային անվտանգության տարատեսակ ոլորտներում»,- ասել է Մոխբերը։

Ընդգծելով Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացման համար Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ Իրանի առաջին փոխնախագահը հավելել է, որ երկու երկրներն էլ պետք է զբաղվեն այս նախագծով՝ որպես լուրջ առաջնահերթություններից մեկը, քանի որ այն կարող է նպաստել համագործակցության զարգացմանը տրանսպորտի եւ տարանցման ոլորտում։

Նշելով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական լայն համագործակցությունը՝ Մոխբերը հավելել է, որ երկու երկրներն լավ քաղաքական համակարգում ունեն եւ կոչ է արել բարձրացնել երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների մակարդակը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով։

Նա նաեւ ընդգծել է երկու երկրների ազգային արժույթն առեւտրային փոխանակումներում օգտագործելու անհրաժեշտությունը եւ բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը Վիեննայի բանակցությունների, ինչպես նաեւ Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։
Իգոր Լեւիտինն իր հերթին իր բանակցություններն Իրանի պաշտոնյաների հետ որպես դրական եւ կառուցողական է գնահատել։

Նա նշել է, որ այդ այցի շրջանակներում Իրանի Առեւտրի պալատում բարենպաստ հանդիպումներ են տեղի ունեցել տնտեսական ակտիվիստների հետ՝ առեւտրատնտեսական համագործակցության ճանապարհին կանգնած խնդիրները լուծելու համար։

Ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Իրանի հետ փոխգործակցությունը տրանսպորտի եը տարանցման ոլորտում՝ Լեւիտինն ասել է, որ Իրանը կարող է այլընտրանքային եւ հարմար ուղի լինել փոխադրումների համար եւ որպես տրանզիտային հանգույց հանդես գալ Ռուսաստանի համար։

Նա նաեւ արդյունավետ եւ կարեւոր է համարում Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացումը երկու երկրների միջեւ տարանցիկ համագործակցության զարգացման գործում։