Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոյի ծննդյան օրն է։ Երաժիշտը կդառնար 49 տարեկան։ Սիրելի արտիստի ընկերները, գործընկերներն ու երկրպագուները ողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում կիսվում են նրա հետ համատեղ լուսանկարներով ու հուշերով՝ շեշտելով նրա ներկայությունը յուրաքանչյուրի կյանքում։

Երգչի ծննդյան առթիվ Instagram-ում հրապարակում է արել նաեւ նրա որդին՝ Արմանը։ Նա հայրիկի հետ տեսանյութ է տեղադրել եւ գրել․

«Շնորհավոր, իմ անփոխարինելի հայրիկ։ Դու միշտ ինձ հետ ես՝ իմ սրտում»։


Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայկո Հակոբյան հիմնադրամի» ու երգչի հայտնի գործընկերների նախաձեռնությամբ տեղի է ունենում արտիստի հիշատակին նվիրված համերգ, որի ընթացքում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները կատարում են նրա երգերը։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Арман Айкович (@arman_hakobyan2011)