Եթե մինչեւ վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում էր իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգել իշխանության ներսում՝ Սերժ Սարգսյանին համոզելով, թե կարող է Եվրամիությունից գումարներ բերել, ապա հիմա նա դա անում է այլ «ռակուրսով»։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Այս շրջանում նա փորձում է իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չինացիների հաշվին։ Սեպտեմբերի 9-ից աշխատանքային այցով մեկնելով Չինաստան՝ Տ. Սարգսյանը հայտարարել է, թե Չինաստանը ՀՀ-ին լրացուցիչ 16 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի։ Փաստորեն, նրա այս այցի ողջ նպատակը եղել է արեւելքից գումար բերելը՝ բնականաբար, առաջին հերթին իր պաշտնի ապահովագրման, իսկ պաշտոնապես՝ Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության եւ Հայաստանի մաքսային ծառայության համար զննման շարժական սարք ձեռք բերելու համար։ Ի դեպ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Տ. Սարգսյանը վերջին շրջանում շատ ատրամադիր է»,- գրում է «Ժողովուրդը»:
(Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):