ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ առանցքային միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնման համար նախապատրաստվող գործարքի հիմնական մանրամասների շուրջ , եւ, բանակցություններին ծանոթ պաշտոնյաների կարծիքով, նրանցից կարող են շաբաթներ պահանջվել՝ այդ տարաձայնությունները հարթելու համար, գրում է Bloomberg-ը։
Անխուսափելի առաջընթացի ակնկալիքներն ավելացան, երբ Վաշինգտոնը եւ Թեհրանն արձագանքեցին Եվրամիության վերջնական առաջարկին, որը կթեթեւացներ Իրանի տնտեսության դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի արտահանումը, դրա միջուկային ծրագրի կրճատման դիմաց: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ կողմերը երբեք այդքան մոտ չեն եղել 2015-ին կնքված գործարքի վերսկսմանը՝ կրկնելով Բայդենի վարչակազմի ավագ խորհրդականի մեկնաբանությունները:
Սակայն բանակցություններին ծանոթ երկու այլ աղբյուրներ ասում են, որ դեռ տարաձայնություններ կան միջազգային դիտորդների կողմից Իսլամական Հանրապետության նախկին միջուկային գործունեության եւ Թեհրանի կողմից պահանջվող ֆինանսական փոխհատուցումների շուրջ, եթե ԱՄՆ ապագա կառավարությունը դուրս գա գործարքից, ինչպես չորս տարի առաջ դա արեց այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը։
Բանակցություններին ուշադրությամբ հետեւում են նավթի եւ գազի թրեյդերները եւ քաղաքական գործիչները, ում հանրային ռեզոնանաս է սպառնում, քանի որ էներգիայի բարձր գները խթանում են գնաճն ամբողջ աշխարհում: Գործարքը կարող է միլիոնավոր բարել նավթ եւ նավթամթերք ազատել, որոնք Իրանը պահում է 2018-ին Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո:
Թեեւ բանակցող կողմերը վերջին զարգացումների մանրամասները հրապարակավ չեն մեկնաբանում, այնպիսի զգացում կա, որ Թեհրանը ճնշում է գործադրում ավելի շատ դիքեր զիջելու համար, նշում են ԶԼՄ-ները՝ որպես օրինակ բերելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից բացառելու Իրանի հրաժարումը։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նախագահը խոստովանել է, որ բանակցություններում բացեր կամ, եւ նշել, որ Միացյալ Նահանգները շարունակում է բանակցությունները: Անանուն աղբյուրը հայտնել է, որ իրանական ցենտրիֆուգները կվերացվեն, «եւ նույնիսկ եթե Իրանը դուրս գա գործարքից, միջուկային զենք գտնելու համար իրեն վեց ամիս կպահանջվի»:
Չորեքշաբթի Իրանը հայտարարեց, որ ուսումնասիրում է ԱՄՆ-ի արձագանքը ԵՄ ծրագրին եւ իր դիրքորոշումը կհայտնի գնահատման ավարտից հետո։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը սեպտեմբերին երկու կարեւոր հանդիպում կանցկացնի 2015-ի սկզբնական գործարքի բոլոր կողմերի՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչն ասել է, որ Իրանը պետք է պատասխանի ՄԱԳԱՏԷ-ի հարցերին եւ որ «ԱՄՆ-ն հաստատակամորեն աջակցում է գործակալության անկախությանը»: