Իրեն այլընտրանքային քաղաքական հզորագույն ուժ հռչակած ԲՀԿ-ն արդեն երկար ժամանակ է՝ քաղաքականապես անէացած վիճակում է: Երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններն անգամ չեն ստիպում խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած ուժին պաշտոնական տեսակետ հայտնել:

Ինչո՞ւ գերհզոր ԲՀԿ-ն սեպտեմբերի 3-ին կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մասին ոչինչ չի ասում:

«Ժողովուրդ»-ի հարցին ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է.

«ԲՀԿ-ի պասիվության հետ կապված ձեր հարցադրումն ինձ զարմացնում է: Ամբողջ ամառ աշխատենք ու մեզ ասեն՝ պասի՞վ եք: Իսկ ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցությանը, ապա կա շատ հստակ հարց. եթե կա տնտեսական շահ, ուրեմն մենք այն պետք է ողջունենք, եթե այն չկա, ապա այն մեզ մոտ առաջացնում է մտահոգություն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: