«Ինչպես հիշում եք, օգոստոսի 28-ին անսպասելի հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը մեկնել Խորվաթիա։ Տարածված պաշտոնական հաղորդագրությունն այսպիսին էր. «Սերժ Սարգսյանը երեկոյան մասնավոր այցով մեկնել Է Խորվաթիսւյի Հանրապետություն»։ Մասնավոր այցի մասին այլ պաշտոնական տեղեկություններ Սերժ Սարգսյանի մամուլի գրասենյակը չէր հայտնել։
Այդ այցն առանձնապես ուշադրության չարժանացավ քաղաքական շրջանակների կողմից։ Դրանից օրեր անց հայտարարվեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին։ Դրանից էլ անց՝ ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իր ղեկավարած կառույցը տեղյակ է պահել եվրոպացի գործընկերներին, որ Հայաստանը որոշել է ստորագրել Մաքսային միության հռչակագիրը։
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անսպասելի այցը Խորվաթիա պայմանավորված է եղել հենց դրանով։ Խորվաթիայում Սերժ Սարգսյանն, իսկապես, հանդիպել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հայտնել է Հայաստանի որոշումը։ Եվրոպացիները, բնականաբար, անակնկալի են եկել, սակայն Սերժ Սարգսյանից առանձնապես բացատրություններ չեն պահանջել։ Սերժ Սարգսյանն ինքն է հարկ համարել բացատրել, որ իբր խնդիրը Ղարաբադի մեջ է, և որ հայկական սահմանին այսօր կանգնած է ռուսական զորքը, որն ապահովում է ազատագրված տարածքների և, առհասարակ, հայկական սահմանների անվտանգությունը»,–գրում է «ՉԻ» թերթը։