Հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը ազատ է արձակվել կալանքից համաձայնագրի հիման վրա: Դատարանը դատապարտել է նրան 4 տարի պայմանական ազատազրկման և 2000 լարի չափով տուգանք: Այս մասին հաղորդում է Грузия Online-ի աղբյուրները:
Ինչպես հիշեցնում է վրացական գործակալությունը, Արմեն Չախալյանը ձերբակալվել էր հունիսի վերջին Նինոծմինդայում հայ երիտասարդների բախումների պատճառով, որին մասնակցում էին շուրջ 150-160 մարդ, այդ թվում նաև անչափահասներ: Որոշ տվյալների համաձայն ձերբակալության պահին Արմեն Չախալյանը գտնվել է թմրամիջոցի ազդեցության տակ: