Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 13-ին շարունակում է ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի շխատանքը: Քառօրյա նիտերի օրակարգում ընդգրված է 45 հարց:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանել է պատգամավորների հարցերին: Բացի այդ ԱԺ-ն Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել, որին չեն մասնակցել ընդդիմադիր խմբակցությունները: Նրանք առաջարկներ են ներկայացրել, որոնք տեղ չեն գտել հայտարարության տեքստում:


Օրակարգում ընդգրկված է ՍԴ երկու անդամների ընտրության հարցը: Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը: Այս հարցերի քննարկումը տեղի կունենա Հինգշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:

Օրակարգում է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը (թեկնածուն Տիգրան Հակոբյանն է), որը կսկսվի ՍԴ անդամների ընտրության հարցի քննարկումից հետո:

Ընդդիմադիր խմբակցությունները ներկա չեն:

Օրակարգում ընդգրկված են նաեւ հետեւյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- 2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին

- «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին

- «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին

- Զենքի շրջանառության կարգավորման մասին

- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

- «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին: