Եվրամիությունը նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից և առանց քաշվելու փորձում է միջամտել Մոսկվայի եռակողմ աշխատանքին Բաքվի և Երևանի հետ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Բաքվի և Երևանի հետ մեր եռակողմ աշխատանքին միջամտելու ԵՄ-ի փորձերի բոլոր հիմնարար գնահատականներն արդեն տվել են Սերգեյ Լավրովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հատկանշական է, որ Հարավային Կովկասում Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համատեղ աշխատանքի դադարեցման ֆոնին»,- ասել է Գոնչարը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը «նույնիսկ չի թաքցնում, որ հիմնական նպատակը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է»։
«Սրանք զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղեր են, որոնք մենք չենք խաղում։ Մենք ամեն օր զբաղվում ենք գործնական աշխատանքով, որը հիմնված է մեր ղեկավարների և արտգործնախարարների անմիջական շփումների, մեր երկրների պատմական մոտիկության, շահերի միահյուսման վրա և կենտրոնացած է մեր ընդհանուր տարածաշրջանում ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի կերտման վրա։ ասել է նա: