Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում սեպտեմբերի 15-ին տեղի կունենան երկրորդ տուրի հանդիպումները։
H խմբում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» կընդունի Սլովակիայի չեմպիոն «Սլովան Բրատիսլավային», որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Առաջին տուրում «Փյունիկը» 1:3 հաշվով պարտվել էր շվեյցարական «Բազելին», «Սլովանը» 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Լիտվայի «Ժալգիրիսի» հետ։
Կոնֆերենցիաների լիգա, երկրորդ տուր
H խումբ
«Փյունիկ» - «Սլովան Բրատիսլավա»` 20:45
«Ժալգիրիս» - «Բազել»` 20:45
A խումբ
«Իստանբուլ Բաշակշեհիր» - «Ֆիորենտինա»`23:00 (Երեւանի ժամանակ)
ՌՖՇ - «Հարթս»`23:00
B խումբ
«Ստյաուա» - «Անդերլեխտ»` 23:00
«Սիլկեբորգ» - «Վեստ Հեմ»` 23:00
C խումբ
«Հապոել» - «Վիլյառեալ»` 23:00
«Լեխ» - «Աուստրիա»` 23:00
D խումբ
«Պարտիզան» - «Նիցա»` 23:00
«Քյոլն» - «Սլովացկո»`23:00
E խումբ
«Ապոլոն» - «Դնեպր-1»` 20:45
«ԱԶ Ալկմար» - «Վադուց»` 20:45
F խումբ
«Յուրգորդեն» - «Մյոլդե»` 20:45
«Գենտ» - «Շեմռոք Ռովերս»`20:45
G խումբ
«Սլավիա Պրահա» - «Բալկանի»` 20:45
«ՉՖՌ Կլուժ» - «Սիվասսպոր»` 20:45