Շվեդական Nya Dagbladet թերթը հրապարակել է RAND-ի ստրատեգների՝ 2022 թվականի հունվարի գաղտնի զեկույցը։ Այնտեղ նշվում է, թե ինչպես է ԱՄՆ-ն պլանավորում պատերազմն Ուկրաինայում եւ էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայում վարվող ագրեսիվ արտաքին քաղաքականությունը կստիպի Ռուսաստանին ռազմական միջամտություն իրականացնել երկրում։ Նպատակը պատժամիջոցների վաղուց պատրաստված փաթեթի ներդրումն է։ ԵՄ տնտեսությունը, ասվում է փաստաթղթում, արդյունքում «անխուսափելիորեն կփլուզվի»՝ նշելով, որ ԱՄՆ կարող են մինչեւ 9 տրիլիոն դոլարի ռեսուրսներ հոսել, իսկ լավ կրթված եվրոպացի երիտասարդները ստիպված կլինեն արտագաղթել:
Նրանց նկարագրած հիմնական նպատակը Եվրոպայի բաժանումն է, հատկապես՝ Գերմանիայի եւ Ռուսաստանի, եւ եվրոպական տնտեսության ոչնչացումը՝ քաղաքականության մեջ օգտակար հիմարներին ստիպելով դադարեցնել ռուսական էներգակիրների մատակարարումները մայրցամաք:
Պարբերականը գրում է, որ RAND վերլուծական կենտրոնը, որն 1850 աշխատակից եւ 350 միլիոն դոլար բյուջե ունի, պաշտոնական նպատակ ունի «բարելավել քաղաքականության եւ որոշումների կայացումը հետազոտությունների եւ վերլուծությունների միջոցով»: Այն, առաջին հերթին, կապված է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ եւ հայտնի է Սառը պատերազմի տարիներին ռազմական եւ այլ ռազմավարության վրա իր ազդեցությամբ:
«Թուլացրեք Գերմանիան, ուժեղացրե՛ք ԱՄՆ-ն» ներածական վերնագրով RAND-ի փաստաթղթում նշվում է, որ դրսից ռեսուրսների ներհոսքի «հրատապ անհրաժեշտություն» կա՝ ամերիկյան տնտեսությանը որպես ամբողջություն աջակցելու համար, «հատկապես՝ բանկային համակարգին։
«Միայն ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի պարտավորություններով կապված եվրոպական երկրներըմ կարող են տրամադրել դրանք մեզ՝ առանց զգալի ռազմական եւ քաղաքական ծախսերի»:
Կենտրոնի կարծիքով՝ դրան հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Գերմանիայի աճող անկախությունն է։ Ի թիվս այլ բաների, նշվում է, որ Brexit-ը Գերմանիային ավելի մեծ անկախություն տվեց եւ ավելի դժվարացրեց Միացյալ Նահանգների ազդեցությունը եվրոպական կառավարությունների որոշումների վրա։
Այս ցինիկ ռազմավարության հիմնական նպատակը, առաջին հերթին Գերմանիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության կործանումն է:
«Ռուսաստանից մատակարարումների դադարեցումը կարող է համակարգված ճգնաժամի հանգեցնել, որը կործանարար կլինի Գերմանիայի տնտեսության եւ, անուղղակիորեն, ամբողջ ԵՄ-ի համար»,- ասում են RAND-ի ռազմավարները՝ նշելով, որ գլխավորը եվրոպական երկրներին պատերազմի մեջ ներքաշելն է։
Միակ հնարավոր ճանապարհը, որպեսզի Գերմանիան հրաժարվի ռուսական էներգակիրներից, երկու կողմերին Ուկրաինայում ռազմական հակամարտության մեջ ներքաշելն է: Մեր հետագա գործողություններն այդ երկրում անխուսափելիորեն Ռուսաստանի ռազմական պատասխանին կհանգեցնեն։ Դա հնարավոր կդարձներ Ռուսաստանին որպես ագրեսիվ կողմ ներկայացնել, իսկ հետո՝ կիրառել պատժամիջոցների ամբողջ փաթեթը, որն արդեն պատրաստ է»։
Հեղինակները հույս են հայտնում, որ վնասն այնքան մեծ կլինի, որ հետագայում Գերմանիայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ նորմալ հարաբերությունները վերականգնել անհնար կլինի։
«Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների կրճատումը, լավագույն դեպքում՝ ամբողջական դադարեցումը, աղետալի հետեւանքների կհանգեցնի գերմանական արդյունաբերության համար: Արդյունաբերության մեջ դադարները արտադրության բաղադրիչների եւ պահեստամասերի դեֆիցիտի, մատակարարման շղթաների փլուզման եւ, վաղ թե ուշ, դոմինոյի էֆեկտի կհանգեցնեն»:
Ի վերջո, եվրոպական տնտեսության ամբողջական փլուզումը որպես հավանական եւ ցանկալի տարբերակ է դիտվում: «Այդ գործարքը ոչ միայն կործանարար հարված կհասցնի Գերմանիայի տնտեսությանը, այլեւ ԵՄ ողջ տնտեսությունը անխուսափելիորեն կփլուզվի»:
Նրանք շարունակում են մատնանշել ամերիկյան ընկերությունների առավելությունները, որոնք ավելի քիչ մրցակցություն ունեն համաշխարհային շուկայում, լոգիստիկ առավելությունները եի կապիտալի արտահոսքը Եվրոպայից, ինչը, ըստ հաշվարկների, կարող է 7-9 տրիլիոն դոլար բերել ԱՄՆ տնտեսությանը։ Այն նաեւ ընդգծում է այն կարեւոր էֆեկտը, որի դեպքում շատ լավ կրթված եւ երիտասարդ եվրոպացիներ ստիպված կլինեն արտագաղթել ԱՄՆ:
Ինքը՝ RAND-ը, զեկույցի ծագումը հերքում է։