ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում վնասվել են հյուրատներ, առողջարան, ջրամբարներ, ճոպանուղին, մարդկանց անձնական օգտագործման մեքենաները, գույքը: Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են տներ, անասնագոմեր, ցորենի, գարու արտեր, Սոթքում վնասվել է 55-60 տուն, գազամատակարարման խողովակներ: Սյունիքում խափանված են էլեկտրամատակարարման գծերը:
Վարչապետն ասաց, որ հասցված վնասները կգույքագրվեն, որպեսզի միջոցներ տրամադրվեն վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: