Անկարան մտադիր չէ հաշվետվություն ներկայացնել Եվրամիությանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) սամարղանդյան գագաթաժողովին մասնակցելու համար, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

Մինչ այդ նա նշել էր ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության նպատակի մասին։


«Եվրամիությունը կզսպի մեզ 52 տարի, թույլ չի տա մոտենալ իրեն, իսկ հետո կհարցնի. «Ինչո՞ւ է նա հանդիպել այս երկրի հետ, ինչո՞ւ է հանդիպել այն երկրի հետ»։ Ես բանակցություններ եմ վարելու։ Այս բանակցություններն անցկացնելով՝ մենք ներկա պահին հաշվետու չենք Եվրոպական միությանը»,- ասել է քաղաքական գործիչը PBS հեռուստաալիքի հարցազրույցում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ հանդիպում է ամբողջ աշխարհի պետությունների ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ «Ես բանակցություններ եմ վարում բոլոր երկրների հետ։ Որովհետեւ մենք բոլորս այս աշխարհի մասն ենք»,- ավելացրել է նա։

Էրդողանը հիշեցրել է, որ եվրոպական ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում ոչ ոք իրեն նման հարցեր չի տվել, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել երկխոսություն վարել նրանց հետ նույն վերաբերմունքով, ինչ եւ ՇՀԿ-ի անդամների հետ։