Թուրքիան ՇՀԿ-ին միանալու համար պետք է մի շարք չափանիշների համապատասխանի, այլ ոչ թե լինի ՆԱՏՕ-ի նման դաշինքների անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է ՇՀԿ-ի հարցերով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Բախտիյոր Խակիմովը։

«Մենք նոր անդամների ընդունման կանոնակարգեր ունենք, որոնք մի շարք չափանիշներ են նախատեսում, այդ թվում՝ պատկանելը եվրասիական տարածաշրջանին, ՇՀԿ անդամ երկրների հետ ակտիվ դիվանագիտական ​​եւ առեւտրատնտեսական հարաբերությունների եւ մշակութային կապերի պահպանումը եւ հակասությունների բացակայությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների բացակայությունը, ինչպես նաեւ չմասնակցելը թշնամական են կամ ՇՀԿ անդամների դեմ ուղղված գործողություններին եւ դաշինքներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ դեսպանը:


Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը Ռուսաստանին ոչ թե պարզապես հակառակորդ, այլ թիվ մեկ թշնամի է հայտարարել։

Խակիմովը նշել է, որ Թուրքիային եւ ՇՀԿ-ին կապող բոլոր դրական կողմերին զուգահեռ կան գործոններ, որոնք մանրակրկիտ կուսումնասիրվեն։