Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճիշտ չի համարում Քաթարում աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար անցկացնելը։
«Շատ ավելի շուտ պետք էր պատասխանել Քաթարին աշխարհի առաջնություն վստահելու նպատակահարմարության մասին հարցին։ Այդ պատասխանը բացասական է։ Սխալ էր Քաթարին աշխարհի առաջնություն վստահելը։ Ակնհայտ է, որ այնտեղ շատ բան ճիշտ չէ մարդու իրավունքների եւ հանդուրժողականության տեսանկյունից»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Süddeutsche Zeitung-ը։
Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Գերմանիայի հավաքականը E խմբում կմրցի Իսպանիայի, Կոստա Ռիկայի եւ Ճապոնիայի հավաքականների հետ։