Ադրբեջանական կողմն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանին է փոխանցել եւս 95 հայ զինծառայողի դի։ Այդ մասին  տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Մեր հարցին՝ արդյո՞ք վերադարձված մարմինների թիվը Անվտանգության խորհրդի կողմից երեկ հրապարակված զոհվածների եւ անհետ կորածների ընդհանուր թվի մեջ է մտնում, Արամ Թորոսյանն ասաց՝ այո։


Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: