Իրանն առաջիկայում կարող է Ռուսաստանից օրական մոտ 9 միլիոն խորանարդ մետր գազ գնել եւ փոխանակել իր կարիքների համար։ Այս մասին հայտնում է Fars-ը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարարության զեկույցը։
«Իրանը, «Գազպրոմ»-ի եւ Իրանի ազգային նավթային ընկերության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում, շուտով կսկսի Ռուսաստանից գազ գնել իր կարիքների համար եւ փոխանակել այլ երկրների մատակարարումները։ Օրական գնումների ծավալը 9 մլն խմ գազ կկազմի»,- նշել են պարբերականում։
Գործակալության տվյալներով՝ Իրան գազի մատակարարումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, նախատեսվում է օրական 6 մլն խմ գազ գնել՝ այլ երկրներ ՀԲԳ-ի տեսքով սվոթային մատակարարումների համար։
Այնտեղ հավելել են, որ «Գազպրոմ»-ը եւ Իրանի ազգային նավթային ընկերությունը հուլիսին 40 միլիարդ դոլարի համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Խոսքը հանքավայրերի մշակման, ինչպես նաեւ ՀԲԳ նախագծերի իրականացման եւ գազատարների կառուցման մասին է։