Պեկինի և Վաշինգտոնի միջև «նոր սառը պատերազմի» սկիզբը աղետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է Պետխորհրդի անդամ, Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Նյու Յորքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ժամանակ։
«Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև նոր սառը պատերազմի սկիզբը աղետ կլինի ոչ միայն Չինաստանի և Միացյալ Նահանգների, այլև ողջ աշխարհի համար: Միացյալ Նահանգները պետք է վերադառնա Չինաստանի նկատմամբ ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությանը, վերադառնա Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեի ճիշտ ուղուն և պաշտպանի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքը»,- ասել է Վան Ին:
Նա նշել է, որ սխալ ընկալումների պատճառով Միացյալ Նահանգները Չինաստանին տեսնում է որպես հիմնական մրցակից և երկարաժամկետ մարտահրավեր: Նրա խոսքերով` ոմանք երկու երկրների միջև հաջող փոխանակումների պատմությունը որակում են որպես ձախողում, ինչը պատմության և իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։
«Միացյալ Նահանգները պետք է վերադառնա Չինաստանի նկատմամբ ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությանը, վերադառնա Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեի ճիշտ ուղուն և պաշտպանի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքը»,- ասել է Վան Ին: