«ԱրմՌուսԳազպրոմ»-ը «Գազպրոմ»-ի դուստր կազմակերպությունը մինչև տարվա ավարտը մեծացնելու է Աբովյանի կայանում գազի ստորգետնյա պահպանման պահուստային պաշարները: Ինչպես հաղորդում է Бизнес-ТАСС-ը այս մասին նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հայաստանը հարկադրված է մեծացնել ստորգետնյա գազի պահպանման հզորությունը Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազի տրանզիտի հաճախակի խափանումների հետ կապված:

Այժմ շարունակվում են նոր տարողության գազի նախնական լցոնումը: Զուգեհեռաբար շարունակվում է մեկ այլ ստորգետնյա պահեստի կառուցումը:

«Գազպրոմը» «Արմռուսգազպրոմի» հիմնական բնաժնետերերից մեկն է: Ռուսական մենաշնորհը կանխատեսում է հայկական գազային կազմակերպությունում ավելացնել իր բաժնետոմսերը 80%-ից 100%: 2012 թվականից Գազպրոմ խումբը Հայաստանում յուրացրել է բնական գազի 1.7 մլրդ կուբամետր: