Արտադրողների գներն օգոստոսին նման տեմպերով երբեք դեռ այսքան չէին բարձրացել։ Եթե ​​այսպես շարունակվի, որեւէ արտադրողի համար այլեւս իմաստ չի ունենա արտադրանք արտադրել Գերմանիայում։ Երկրին ապաարդյունաբերականացում է սպառնում, գրում է գերմանական Focus online-ը։

Մտահոգությունն առ այն, որ դա տեղի կունենա, արդեն շաբաթներ շարունակ անհանգստացնում է ոլորտին, քանի որ պարզ է դարձել, որ արդյունաբերական գործընթացների համար էներգիան աներեւակայելի է թանկացել։ Այս շաբաթ այդ մտահոգությունները պաշտոնական հաստատում ստացան. ըստ Դաշնային վիճակագրական ծառայության՝ օգոստոսին արտադրողների գներն աճել են 45.8 տոկոսով: 1949 թվականից վարվող վիճակագրության ընթացքում այդպիսի աճ չէր գրանցվել։


Դա վկայում է չափազանց բարձր գնաճի մասին եւ այն մասին, որ Գերմանիայում արտադրությունը չափազանց թանկ է դառնում։ Այլ երկրներում ավելի էժան է։ Այսպիսով, Գերմանիայում արտադրությունը սպարում է իրեն, ինչը վկայում է ապաարդյունաբերականացման մասին։

Խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են BASF-ը, Siemens-ը կամ Volkswagen-ը, կարող են դիմակայել էներգիայի գնի բարձրացմանը, քանի որ նրանք կարող են իրենց արտադրանքն արտադրել աշխարհի այլ մասերում, որտեղ այն ավելի էժան է: Սակայն ավելի փոքր ընկերությունները տուժում են, քանի որ այլեւս չեն կարող մրցակցել աճող ծախսերի պատճառով: Նրանք պետք է փակվեն կամ տեղափոխվեն. երկու տարբերակներն էլ դեպի ապաարդյունաբերականացում են տանում։