ԱՄՆ-ն գահավիժում է դժոխք։ Այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ ուժեղ ղեկավարություն տեսնել այս երկրում, որն ավելի կարեւոր է, քան հանրապետականները, դեմոկրատները, լիբերալները կամ պահպանողականները: Մեր երկիրը գահավիժում է դժոխք։ Ժողովուրդը գահավիժում է»,-ասել է նա։

Թրամփը հրաժարվել է հաստատել ենթադրությունները, որ առաջադրվելու է 2024 թվականին։


«Ես սիրում եմ այս երկիրը։ Նախքան COVID-19-ը մենք ունեինք մի երկիր, որը պատմության մեջ երբեք չի եղել»,-հավելել է նա։

Թրամփն ասել է, որ վերընտրվելու դեպքում «շատ արագ» կվերականգնի նախագահական վարչակազմը՝ սկսած «հանցագործ» ներգաղթյալների արտաքսումից, որոնք ապօրինի հատել են սահմանը։