Ֆուտբոլի Ազգերի լիգայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին կընդունի Ուկրաինայի հավաքականին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հանդես կգա կարմիր, Ուկրաինայի թիմը՝ դեղին համազգեստով։

Հայաստան - Ուկրաինա հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ B լիգայի առաջին խմբում 4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։ Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C լիգա։

\