Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այս շաբաթ ունեցել են հեռախոսազրույց, հաղորդում է El Clásico TV-ն։ Նրանք քննարկել են Մեսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ։

Վերադարձի մեջ կարեւոր դեր կարող է խաղալ «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին, որը նույնպես ցանկանում է աշխատել Մեսիի հետ։ Ժոան Լապորտան ֆուտբոլիստից ներողություն է խնդրել 2021 թվականի ամռան իրավիճակի համար, որի պատճառով Մեսին չկարողացավ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ եւ ընդունեց ՊՍԺ-ի առաջարկը։


Մեսին ու Լապորտան պայմանավորվել են նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո սկսել պայմանագրի վերաբերյալ առարկայական բանակցությունները։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։