Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում Իտալիայից կրած պարտությունից հետո, որը զրկել Չեխիայի հավաքականին Բրազիլիա մեկնելու բոլոր հնարավորություններից, հրաժարական է տվել:

«Մենք ցանկանում էինք խաղալ աշխարհի առաջնությունում, սակայն դա տեղի չի ունենա: Ես շատ հիասթափված եմ, որ շրջագայությունը իր ավարտին հասավ: Ես չկատարեցի իմ առաքելությունը, մենք չկարողացանք հայտնվել աշխարհի առաջնությունում: Ես հրաժարականի դիմում եմ տվել»,- Բիլեկի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Թուրինում խաղի արդյունքում Իտալիայի հավաքականը ժամանակից շուտ ապահովել է խմբում առաջին տեղը, իսկ Չեխիան հայտնվել է չորրորդ տեղում և երկրորդ տեղը զբաղեցնող Բուլղարիայից հետ է մնում չորս միավորով: Չեխիայի ֆուտբոլային միության նախագահ Միրոսլավ Պելտան հայտնել է, որ մնացած երկու խաղում հավաքականը գլխավորելու է Բիլեկի օգնականներից մեկը:

Բիլեկը Չեխիայի հավաքականը գլխավորել է 2009 թվականի աշնանը և նրան դուրս է բերել Եվրո-2012, որտեղ իր խմբում առաջին տեղն է զբաղեցրել, ինչից հետո մեկ քառորդում պարտվել է Պորտուգալիային: Սակայն աշխարհի առաջնության նախընտրական փուլում Չեխիան պարտություն են կրել Դանիայից և Իտալիայից, ինչպես նաև իրենց դաշտում Հայաստանի հավաքականից: