ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, պարզվում է ԱԺ նիստի ժամին, երբ քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի նախագիծը, բավականին լուրջ գործով է զբաղված:
Նա միջանցքում շրջում էր, երբ լրագրողները փորձեցին իրեն հարցեր ուղղել: «Զբաղված եմ շատ»,- օգնականի հետ գրեթե փախուստի դիմեց Շմայսը: Երբ լրագրողները նրա հետևից հարցրին` ինչո՞վ, նա արձագանքեց. «Տուալետ եմ գնում»:
Հետաքրքիրն այն է, որ պատգամավորը օգնականի հետ էր շրջում. փաստորեն անգամ զուգարան պատգամավորներին օգնում են հասնել նրանց օգնականները: