Հայաստանն այժմ ունի երեք խնդիր` սուվերեյնություն, Արցախի հարց և սահման: Այսօր կակացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Մաքսային Միության դրական և բացասական կողմերին, նման տեսակետ արտահայտեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, հավելելով, որ դեռ պարզ չէ, թե սուվերեյնությունը որքանով է անդրադառնալու Արցախի հարցի վրա:

«91 թվականից Հայաստանում պաշտոնյաները մի հետաքրքիր դիրքրոշում են ընդունել. լինել ընդունված երևույթների փաստաբան: Երբ ես Հայաստանում արթնանում եմ, որ ոչ մի բան տեղի չի ունենում, ես շատ վրդովվում եմ: Բոլոր երևույթների մասին մենք իմանում ենք հանկարծակի», - նշեց նա, հավելելով, որ նույն բանն է տեղի ունեցել նաև հայ-թուրքական արձանագրությունների հարցում: Նրա խոսքերով, բախտորոշ հարցերի հետ նման կերպ վարվելը սխալ է և, որ թե ՄՄ-ը, և թե ԵՄ-ն սահմանափակում է մեր բոլոր հնարավորությունները:

«Ինչ մենք ուզում ենք ասենք, այնուամենայնիվ Արցախի հարցը մնում է օդում»« - նշեց նա: