Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, շատ սթափ գնահատենք՝ որ պետությունները կարող են ազդել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա․ ազդեցության այդ լծակները Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին եւ Թուրքիային ու Ադրբեջանի զսպելու հնարավորություններին։
Երկրորդ նախագահի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ն Թուրքայի եւ Ադրբեջանի վրա ազդեցություն հնարավորություն ընդհանրապես չունի։
«Հենց այս ամբիոնում այս մասին իմ կարծիքը ես ձեզ ասել եմ՝ դեռ նախքան վերջին իրադարձությունները։ ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանը, եւ մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է քայլեր ձեռնարկել, աշխարհաքաղաքական անմեղսունակություն է»,- նկատեց Քոչարյանը։
Այդուհանդերձ, երկրորդ նախագահի համոզմամբ, ՀԱՊԿ-ից դուրս գալը եւս մեկ հիմարություն կլինի։
«ՀԱՊԿ-ի շրջանակում կան պայմանագրեր, որոնք շատ կարեւոր են զենք-զինամթերք գնելու համար։ Պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, պետք է համոզել Ռուսաստանին մեր անվտանգության համակարգը համալրել նոր կոմպոնենտներով։ Ես համոզված եմ, որ հնարավոր է դա բացատրել ռուսական կողմին, միգուցե, եռակողմ մի նոր ֆորմատ ձեւավորել, քանի որ շահերը համընկնում են, եւ Ռուսաստանն Իրանի հետ բավականաչափ ջերմացնում է հարաբերությունները։ Համոզված եմ նաեւ, որ սա հնարավոր է բացատրել նաեւ Միացյալ Նահանգներին։ Դո՞ւր կգա իրենց՝ ո՛չ, առաջարկու՞մ են այլընտրանք, չենք առաջարկում։ Սա այն վիճակն է, երբ պետք է ավելի համարձակ լինի ներսում, այլ նաեւ դրսի հետ հարաբերություններում»,- հայտարարեց Քոչարյանը։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					