ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքերով, շատ դեպքերում ՄՄ-ն և ԵՄ-ն իրար հակասում են, սակայն միանշանակ պետք է ընտրել Մաքսային միություն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, նա հավելեց. «Եթե «կամ-կամ» է, ապա միանշանակ Մաքսային միություն»:
Նրա խոսքերով, Մաքսային միությանը միանալու դեպքում չկա որևէ սուվերենության կորուստ: «Չկա այդպիսի բան: Հայաստանը միայն Ռուսաստանի հետ ունի դաշնային ռազմավարական հարաբերություններ», - հայտարարեց նա:
Նա նաև նշեց, որ այս հարցը դեռ պետք է քննարկման դրվի Աժ-ում, սակայն պատգամավորի խոսքերով, ինքը միանշանակ կողմ է քվեարկելու Մաքսային միությանը միանալու որոշմանը: