Եվրամիությունը կարծում է, որ երկու ստորջրյա գազատարների վնասումը սաբոտաժ էր եւ նախազգուշացնում է եվրոպական էներգետիկ ցանցերի վրա ցանկացած հարձակման վրեժխնդրության մասին: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։

«Ամբողջ առկա տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այդ արտահոսքերը կանխամտածված գործողությունների արդյունք են,- ասել է Բորելը:- Եվրոպական էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած միտումնավոր խախտում բացարձակապես անընդունելի է եւ կոշտ ու միասնական պատասխանի կարժանանա»:


ՏԱՍՍ-ը նշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից Գերմանիա գնացող «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարների երեք շղթաներում ցերեկային ժամերին ճնշումն անմիջապես ընկել է։ Դանիայի Բորնհոլմ կղզու մոտ գազի արտահոսք է գրանցվել։

Գազատարի օպերատոր Nord Stream AG-ն ավերածություններն աննախադեպ է անվանում՝ ասելով, որ վերականգնման ժամանակը առայժմ գնահատել հնարավոր չէ։