ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Խերսոնի և Զապորոժիեի շրջանները որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով իրավական տեղեկատվության պաշտոնական կայքին:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ուրբաթ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին, տեղի կունենա ՌԴ կազմ նոր տարածքների մուտքի մասին պայմանագրերի ստորագրումը:
Հիշեցնենք՝ Կիևն ու արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները ու դրան ի պատասխան՝ նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: