Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում, սեպտեմբերի 10-ին, ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավն ընթացել է Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղական համայնքներում:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուի նախընտրական քարոզարշավի 10-րդ օրվա ավարտին թիվ 38 ընտրատարածքի 30 բնակավայրերում անցկացվել է համայնքային հանդիպումներ եւ դռնեդուռ տարածման միջոցով բաժանվել են քարոզչական նյութեր:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբը աշխատանքերը շարունակվելու է Կապան քաղաքում: