Չինական Sinogene բիոտեխնոլոգիական ընկերությունը աշխարհում առաջին անգամ է բեւեռային գայլ է կլոնավորել, որը ծնվել է բիգլ ցեղատեսակի շան փոխնակ մորից։ Ձագուկին անվանել են Մայա։ Նրա գենետիկ նախնին, որը ծագումով Կանադայից է, մահացել է ծերությունից 2021 թվականի սկզբին, գրում է Tekhkult-ը։

Նախկինում ընկերությունը կլոնավորել է սատկած ընտանի կենդանիների՝ նրանց տերերի պատվերով, իսկ այժմ մտադիր է ձեռք բերված ողջ փորձն օգտագործել անհետացող կենդանիների տեսակները կլոնավորելու համար։


Կլոնավորման գործընթացում ստեղծվել է արկտիկական գայլի 137 սաղմ՝ սոմատիկ բջիջների միջուկի փոխանցման միջոցով: Դրանցից 85-ին փոխպատվաստել են փոխնակ մայրերին, որոնցից միայն մեկն է լիարժեք զարգացել: Երկրորդ կլոնավորված արկտիկական գայլը մոտ օրերս պետք է ծնվի: