Գնալով Հայաստանի աշխարհաքաղաքական դերը մեծանում է, մենք կարող էինք սուբյեկտ դառնալ, մինչդեռ, միանալով մաքսային միությանը, մնում ենք օբյեկտ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը և զգուշացրեց.

«Հայաստանի համար կատաղի պայքարը թեժանալու է, եթե պետությունը շարունակի մտածել այս կամ այն փեշի տակ մտնելու մասին, մեզ կսպասվեն արհավիրքներ»:

   Ըստ բանախոսի, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետությունը վերադիրքավորել է անհրաժեշտ, եթե գործող չլինենք որպես «մսաղացի հումք» կօգտագործեն: Նրա խոսքերով, իշխանությունները գիտակցաբար են գնացել այդ քայլին, քանզի յուրաքանչյուր հարց նրանց համար սկսվում և վերջանում է իշխանություն պահելով:

 

Լուսանկարը` Գալա