ՌԴ ՆԳՆ քննչական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են օրենքով գող Ուլֆատ Թագիևին, ով հայտնի է Ռուֆո Գյանջեցի կեղծանունով: Նա կասկածվում է 2012 թվականին ամենահայտնի օրենքով գողերից մեկի Ասլան Ուսոյանի անվտանգության ծառայության պետ Իլգար Ջաբրիլովի սպանության մեջ: Օպեր գործիչները բոլոր հիմքերը ունեն ենթադրելու, որ Թագիևը կապ ունի նաև անձամբ Դեդ Հասանի գնդակահարության հետ: Այս մասին հաղորդում է Росбалт-ը:

ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Մոսկվայի և շրջանի` անվտանգության դաշնային բյուրոյի վարչության և Рысь հատուկ ստորաբաժանման օժանդակությամբ Մոսկվայի հարավ-արևելյան շրջանի տարածքում ձերբակալել են Ռուֆո Գյանջեցիին: Ուժայինների գործողությունները տեղի են ունեցել այն պահին, երբ Թագիևը հանդիպում է ունեցել շարքային գանգսթերի հետ: Սկզբում նա քննիչներին ներկայացրել է ուրիշ ազգանունով կեղծ անձնագիր և միայն ոստիկանության բաժանմունքում հայտնել է, որ իր իրական անունը Ուլֆատ Թագիև է և նա «օրենքով գող է»: Քննիչների այն հարցին, թե ինչպես է նրա կեղծանունը հանցագործ աշխարհում, Ուլֆատը պատասխանել է «Ռուֆո Գյանջեցի»:

Քննիչները «օրենքով գողի » հետ ունեցել են ոչ պաշտոնական զրույց, այնուհետև նրան ուղարկել են մեկուսարան: Այժմ նա ստիպված է լինելու պատասխանել քննիչների բազմաթիվ հարցերին, որոնք հետաքննում են Ռուսաստանի մայրաքաղաքում մի շարք աղմկալի սպանություններ:
Օպեր աշխատակիցների վարկածով Թագիևը հնարավոր է` եղել է Մոսկվայում 2012 թվականի ապրիլին քրեական հեղինակություն Իլգար Ջաբրաիլովի սպանության կատարողը: Ռուֆո Գյանջեցին նաև կասկածվում է  2013 թվականի հունվարի Դեդ Հասանի մահափորձի մասնակցության մեջ: ՌԴ ՆԳՆ տեղեկատվությամբ նա հսկողություն է սահմանել օրենքով գողի վրա, կազմակերպել է քիլլերի աշխատանքը, իսկ սպանությունից հետո օգնել է նրան փախչել դեպքի վայրից: